ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

ԼՀԿ-ն ակն­կա­լում է ՀՅԴ-ի ու «Կամ­քի» օ­ժան­դա­կու­թ­յու­նը

ԼՀԿ-ն ակն­կա­լում է ՀՅԴ-ի ու  «Կամ­քի» օ­ժան­դա­կու­թ­յու­նը
15.09.2020 | 01:19

Խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը՝ «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նը», կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին ան­վս­տա­հու­թյուն հայտ­նե­լու գոր­ծըն­թա­ցը կսկ­սի Ազ­գա­յին ժո­ղո­վի թե՛ ներ­սից, թե՛ դր­սից: Պառ­լա­մեն­տում Հա­րու­թյու­նյա­նին ան­վս­տա­հու­թյուն հայտ­նե­լու հար­ցը քն­նար­կե­լուն զու­գա­հեռ՝ լու­սա­վո­րա­կան­ներն ԱԺ բա­կում հան­րա­հա­վաք կանց­կաց­նեն: «Ի­րա­տե­սի» տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նը» ցույ­ցին միա­նա­լու ա­ռա­ջար­կով ո՛չ խոր­հր­դա­րա­նա­կան գոր­ծըն­կե­րո­ջը՝ «Բար­գա­վաճ Հա­յաս­տա­նին» է դի­մել, ո՛չ էլ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջող ՀՅԴ-ին կամ «Կամք» նա­խա­ձեռ­նու­թյա­նը: «Որևէ ու­ժի չենք դի­մել, ե­թե միա­նան, ա­վե­լի ու­րախ կլի­նենք: Ի­հար­կե, հաս­կա­նում ենք, որ ՀՅԴ-ի ցույ­ցե­րին մենք չենք միա­ցել, հետևա­բար, գու­ցե այժմ էլ ի­րենք մեզ միա­նա­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն չտես­նեն, բայց կար­ծում ենք՝ հի­մա ու­ժե­րը միա­վո­րե­լու ժա­մա­նակն է: Ե­թե ամ­սի 16-ին գան խոր­հր­դա­րա­նի բակ, միայն ու­րախ կլի­նենք»,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 8561

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ